Հերակլ թագավորը գահի վրա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կոլաժը տեղավորված է սրբապատկերի տապանակի մեջ եւ քառանկյունի կոմպոզիցիա ունի: Հերակլ թագավորի ֆիգուրը պատրաստած է կարպետի, ժանյակի, մետաղալարի,փայլարի եւ ոսկենախշ ճենապակու կտորներից: Ֆոնի եւ գահի համար օգտագործված են նույն նյութերը: Պատկերը երեք կողմից երիզված է դիպակի շերտերով: Բավթայից պատրաստված են եւ ծաղկանման զարդեր,որոնք ամրացված են պատկերի անկյուններին: Տապանակը ծածկված է ապակյա կափարիչով: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 Չափս՝  20 x 18 x 6 սմ Նյութը՝  փայտ,ապակի, կարպետ, մետաղալար, ճենապակի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  40