Հերհերի Սուրբ Սիոն անապատ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Վայոց ձորի Հերհեր գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևելք գտնվող Սուրբ Սիոն վանական համալիրը հայտնի է նաև Հերհերի վանք և Հերհերի Սուրբ Սիոն անապատ (մենաստան) անուններով: 8-րդ դարի այս հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, մատուռից (եկեղեցի): Սուրբ Սիոն (Հովհաննես) եկեղեցին կառուցված է կոփածո քարերով, արևմտյան ճակատին պատկերված է ճանկերում խոյ բռնած արծվի բարձրաքանդակ, բակում և նրա շուրջը կան բազմաթիվ խաչքարեր։ Եկեղեցու պատերին նույնպես կան փորագրված խաչեր, հայատառ գրություններ, զարդաքանդակներ: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Հեղինակ՝  Գագիկ Գալստյան, Մելիք Բաղդասարյան Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  29,5 սմ Բարձրություն (սմ)՝  20 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  10393 Բաժնեհաշվառանիշ՝  1314