«Հին Երևան»

«Հին Երևան»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Էսքիզն իրենից ներկայացնում է Հին Երևանի հրապարակը: Կենտրոնում ոստիկանության շենքն է, որի աշտարակի վրա ժամացույց և դրոշ է պատկերված: Մուտքի մոտ կանգնած են ոստիկաններ: Դեպի ձախ՝ միահարկ խանութներ, երկհարկանի բնակելի տներ են: Նկարի ձախ կողմում Աստաֆյան փողոցից մի հատված է, որով անցնում է ձիաքարշը: Փողոցում երևում են մարդիկ՝ բեռնված ավանակ: Աջ մասում՝ սև երկհարկանի շենքի մի մասն է: Էսքիզն արված է երեք՝ իրար կցված ստվարաթղթի վրա: Հետևի մասում հեղինակի մակագրությունն է ռուսերեն լեզվով՝ Г. Ханагян, эскиз диарамы «Старый Ереван»-площадь. Հեղինակ՝  Խանաղյան Գևորգ Նիկոլայի /1924-2003/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ. դար Նյութը՝  ստվարաթուղթ, ջրաներկ Չափս՝  41 x 144 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16744