Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Պատմական
Թանգարան՝ Հայաստանի ազգային պատկերասրահՆկարագրություն ՝
Հին Երևանի ամենաբանուկ վայրերից մեկի՝ Ղանթարի շուկայից հարավ մի ընդարձակ տարածք կար, որտեղ առևտրականները կույտերով ձմեռվա վառելափայտ էին վաճառում: Տեղի բնակիչներն այն կոչել էին Ցախի մեյդան: Երևանի բերդի փողոցի լայն մասում գտնվող փայտե պատշգամբներով երկհարկ շինություններով շրջապատված այդ հին հրապարակն իր կիսախարխուլ կրպակներով, բեռնված սայլերով ու կենդանիներով դարձել էր արվեստագետների սիրելի վայրերից մեկը:
Օֆորտի հմուտ վարպետ Արարատ Ղարիբյանի՝ Հին Երևանի ամենակոլորիտային անկյուններից մեկը պատկերող գողտրիկ փորագրանկարն այսօր ունի ոչ միայն գեղարվեստական, այլև փաստավավերագրական կարևոր նշանակություն:
Նյութը՝ թուղթ, օֆորտՀեղինակ՝ Ղարիբյան Արարատ ՍմբատիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1939Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊ
Հիմնական հաշվառանիշ՝
7873
Բաժնեհաշվառանիշ՝
3763