«Հին Երևանից. Ձորագյուղ»»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գեղանկարը պատկերում է հին Երևանի Ձորագյուղ թաղից մի հատված: Հեղինակը բարձր և անկյունային դիտակետից պատկերել է Հրազդանի ձորից բացվող համայնապատկերը՝ Ձորագյուղի ներքին և վերին թաղերով, բարձունքում՝ Սուրբ Սարգիս եկեղեցին և եպիսկոպոսական առաջնորդանիստը՝ կից կառույցներով: Ռիթմիկ դասավորված տնակները ունեն հարթ տանիքներ, որոնց վրա բնակիչների փոքրիկ և աշխույժ ֆիգուրներ են: Իշխում են կապտամանուշակագույն նրբերանգները: Ներքևի ձախ անկյունում առկա է ստորագրություն «Վարդիթեր, 1961», դարձերեսին՝ «Վ. Կարապետյան»: Հեղինակ՝  Կարապետյան Վարդիթեր Սանասարի /1927-2014/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1961 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  91,5 x 106,2 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17782