«Հին Երևանից մի տեսարան»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բնանկարի ժանրի աշխատանք է: Պատկերված է հին Երևանից մի դրվագ խարխուլ ցածրահարկ տներով, տեղ-տեղ երևում է ծառերի կանաչ սաղարթը, ետին պլանում՝ կապույտ երկինքն է: Առջևի պլանում, աջ կողմում, դեպի տուն է շտապում կուժը ուսին կինը: Կոլորիտը՝ օխրա-մանուշակագույն, կապտա-կանաչավուն տոներով: Աջից ներքևում հայատառ գրություն՝ «Վ. Գայֆեճյան»: Հեղինակ՝  Գայֆեճյան Վահրամ Մկրտչի /1879-1960/ Նյութը՝  Թուղթ, ջրաներկ Չափս՝  50 x 55 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 831