Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ղ. Ալիշան (Հ. Ղ. Մ. Ա.). Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց. - Վենետիկ, 1895, Սուրբ Ղազար: Կազմը կոշտ է՝ ստվարաթղթե: Կազմերեսները պատված են մուգ մոխրավարդագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Կռնակը լայն է՝ շագանակագույն կաշվից, վերևի մասում դրոշմված է վերնագիրը, ներքևի մասում՝ «Պ. Գ.» անվանատառերը: Տիտղոսաթերթի կենտրոնում կա Անահիտ աստվածուհու սև-սպիտակ պատկերը, իսկ ներքևի աջ մասում՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Որոշ էջերին նույնպես կան սև-սպիտակ պատկերներ: Հեղինակը նշված է /4/-րդ էջում՝ «Հ. Ղ. Մ. Ա.»: Կազմերեսները խունացած են, անկյունները թեթևակի մաշված, առաջին կազմերեսը անջատվում է գրքից: Հեղինակ՝  Ալիշան, Ղևոնդ Էջ՝  /6/, 522, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  16,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/539