Հին օրեր: Պուետ Խաչատուր Միսաքյան և իրեն ժամանակակից իմացականին վրա հայացքներ

Հին օրեր: Պուետ Խաչատուր Միսաքյան և իրեն ժամանակակից իմացականին վրա հայացքներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հին օրեր: Պուէտ Խաչատուր Միսաքեան եւ իրեն ժամանակակից իմացականին վրայ հայեացքներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յ. Գ. Մ. Հին օրեր. Պուէտ Խաչատուր Միսաքեան եւ իրեն ժամանակակից իմացականին վրայ հայեացքներ, 1815-էն 1891. - Կ. Պոլիս, 1907, տպագրութիւն Սագաեան, Ղալաթիա, Գուրշունլու խան, թիւ 7: Շապիկը բաց կանաչավուն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկլյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի աջ մասում կա « Յովհաննէս Գըլըճեան, Կ. Պոլիս» մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Ֆորզացները սպիտակավուն թղթից են: Առաջին ֆորզացի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի երկու կնիք՝ կարմիր թանաքով և մանուշակագույն թանաքով: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին ֆորզացին՝ կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդող էջ 5-ի ներքևի աջ անկյունում կա «Յովհաննէս Գըլըճեան, Կ. Պոլիս» մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մաշված: Հեղինակ՝  Մրմրյան Հ. (Հ. Գ. Մ.) Էջ՝  133 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  10,8 Երկարություն (սմ)՝  17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/144