«Հին և նոր Երևանը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գեղանկարում աջից պատկերված է Երևանի երիտասարդական պալատի շենքը իր բարձունքի վրա՝ ձախից միահարկ փայտաշեն խարխուլ տներ են, նշմարվում են տանիքներն ու պատուհանները: Ստեղծագործությունը իմպրեսիոնիստական ոճով է, լայն վրձնահարվածներով, գունապնակը բազմազան է, գերակշռող են վարդագույնի, կապույտի, նարնջագույնի, կանաչի և դարչնագույնի երանգները: Ներքևի աջ անկյունում առկա է նկարչի ստորագրությունը՝ «Երվանդ Բիչախչյան, 2009»: Հեղինակ՝  Բիչախչյան Երվանդ /1947/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2009 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  50 x 90 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17754-1