Հյուղավանի Ս.Խաչ եկեղեցին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է ուղղանկյուն հատակագծով, երկթեք տանիքով, փայտաշեն, կիսախարխուլ մի շինություն, որի բաց դռան մոտ կանգնած է մի կին: Լուսանկարի վերին մասում կա հայերեն ձեռագիր գրություն՝ ‹‹Քէմբի Ս.Խաչ եկեղց.ի ներկայ վիճակը, Հալեպ, 1926թ.››: Դարձերեսին ունի կլոր կնիք՝ ‹‹ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ * Ս.ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ * կենտրոնում՝ Հալեպ, 1925››: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  13.8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հալեպ, Սիրիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1926թ. Բարձրություն (սմ)՝  9 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8391/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-565