Հնությունք Ակնա: Օր. 1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հնութիւնք Ակնայ: Օր. 1 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յ. Կ. Ճանիկեան. Հնութիւնք Ակնայ: Օրինակ 1. Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերութիւն. N89. - Թիֆլիս, 1895, տպարան Մ. Դ. Ռօտինեանցի: Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ բաց ու մուգ կանաչավուն, սպիտակ ալիքաձև նախշերով: Կռնակը լայն է՝ մանանեխագույն, մատնեքավոր մակերեսով սոսնձալաթից, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի դարձերեսին և էջագրություն 2-ի վերջին էջ 16-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Բազմաթիվ էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Գրքի վերջում (էջագրություն 2) տպագրված է «Շար Ակնայ ժողովրդական երգերի. Ձայնագրեց Կոմիտաս Վարդապետ» խորագրով հավելվածը: Կազմի անկյունները և կռնակը թեթև մաշված են: Հեղինակ՝  Ճանիկյան Հ. Էջ՝  500, /5/, 16 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  21,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/592