Հոգեվարքի և հույսի ջահեր

Հոգեվարքի և հույսի ջահեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հոգեվարքի եւ յոյսի ջահեր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ատոմ Եարճանեան. Հոգեվարքի եւ յոյսի ջահեր. - Փարիզ, 1907, Համազգային տպարան: Շապիկը բաց մանանեխագույն երանգով ու մատնեքավոր մակերեսով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին մուգ կարմրավուն տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքև ձախ մասում կա նույն գույնի դրվագազարդ նախշ: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Ֆորզացի կենտրոնում կա կապույտ թանաքով ընծայագիր՝ «Բանաստեղծ Յովհաննէս Թումանեանին հեղինակեն 27 մարտ 1908», նույն տեղում՝ ներքևի աջ անկյունամ, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ դարձերեսին՝ կարմիր թանաքով կնիքը: Վերջին էջ 63-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը և դարձերեսին՝ կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները մաշված և մասնատված են: Հեղինակ՝  Սիամանթո Էջ՝  63 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/160-1