Հոգեփոխություն կամ Կախարդված պրինց: Կատակերգություն-վոդևիլ երեք արարվածով

Հոգեփոխություն կամ Կախարդված պրինց: Կատակերգություն-վոդևիլ երեք արարվածով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հոգեփոխութիւն կամ Կախարդված պրինց: Կատակերգութիւն-վոդեւիլ երեք արարուածով Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանեց Կամսար Տէր-Դաւթեանցը. Հոգեփոխութիւն կամ Կախարդուած պրինց: Կատակերգութիւն - վոդեւիլ երեք արարուածով. - Թիֆլիս, Յովհաննէս Մարտիրոսեանցի տպարան, Օրբելեան փողոց, 5: Գիրքը վերականգնված է: Նոր շապիկը դարչնագույն կոշտ թղթից է: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը և կենտրոնում սև թանաքով ընծայագիր՝ «Յովհաննէսին Ֆիլիպից»: Տիտղոսաթերթին հաջորդում է թարգմանչի տպագիր ընծայականով էջը՝ «Իւր բազմախնամ բարեկամ ստաւրապօլցի մեծապատիւ պարոն Յովհաննէս Չուալեանցին յերախտագէտ սրտէ նուէր թարգմանչից», որի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 68-ի ներքևի լուսանցքում՝ կապույտ թանաքով կնքիը: Հեղինակ՝  [Ի.Պլետց] Թարգմանիչ՝  Տեր-Դավթյան Կ. / Ն.Ի.Կուլիկովի ռուսերեն թարգմանությունից/ Էջ՝  68 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1882 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  19,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/808