Հոդված՝ «Ա.Խաչատրյանի նվագահանդեսը Նյու Յորքի մեջ» Բոստոնի «Հայրենիքի ձայն» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է Բոստոնի «Հայրենիքի ձայն» թերթում, որտեղ խոսվում է Նյու Յորքի ֆիլհարմոնիայի «Լինկոլն-կենտրոն» դահլիճում կայացած Ա.Խաչատրյանի հեղինակային համերգի մասին, որն անցել է հսկայական հաջողությամբ: Կոմպոզիտորը ղեկավարել է Վաշինգտոնի ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Համերգի ընթացքում կատարվել են հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից: Տեքստը՝ հայերեն: Հեղինակ՝  Ա.Սաթյան Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բոստոն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  6 փետրվարի, 1968թ. թերթ՝  1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1749 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1584