Հոդված «Ամենապայծառ աստղերից մեկը»՝ «Горьковская правда» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում խոսվում է Ն.Մակարովայի (Ա.Խաչատրյանի կնոջ) հիշատակին նվիրված երեկոյի անցկացման մասին Մոսկվայի կոմպոզիտորների տանը, որի ընթացքում լուսաբանվել է կոմպոզիտորի կյանքն և ստեղծագործական ուղին, թվարկվել են ստեղծագործությունները: Նշված են մի շարք արվեստագետների անուններ, որոնք ելույթ են ունեցել երեկոյի ժամանակ: Տեղեկացվում է, որ Ա.Խաչատրյանը երաժշտական ուսումնարանին փոխանցել է Ն.Մակարովային վերաբերող մեծ քանակությամբ փաստաթղթեր, նրա ստեղծագործությունների լրիվ հավաքածուն և ձայնագրությունները, ինչպես նաև 500-ից ավելի նոտային գրականություն՝ նրա անձնական գրադարանից: Հեղինակ՝  Ն. Բլագովիդովա Նյութը՝  Թուղթ, տպագիր, թերթից կտրտուկ Նվիրատու՝  Մարգարիտա Մակարովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գորկի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976թ. 7 դեկտեմբերի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1537 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-910