Հոդված՝ «Աշխարհահռչակ կոմպոզիտոր Ա.Խաչատրյանի առաջին ելույթը Նյու Յորքի մեջ» «Լրաբեր» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Լրաբեր» թերթում, որտեղ խոսվում է Ա.Խաչատրյանի՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիայում Վաշինգտոնի ազգային նվագախմբի հետ ելույթի մասին, որտեղ կատարվել են հատվածներ «Սպարտակ» բալետից և Երկրորդ սիմֆոնիան: Այնուհետև մի քանի բառով նկարագրվում է «Սպարտակ» բալետը: Հոդվածի վերջում ներկայացվում է, որ Ա.Խաչատրյանի համերգը բարձրացրեց սովետական ​​արվեստի մակարդակը ամերիկացի ունկնդիրների աչքում: Տեքստը՝ հայերեն: Հեղինակ՝  Առանց հեղինակի Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից, պատճեն Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2 փետրվարի, 1968թ. թերթ՝  3 թերթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1749 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1620