Հոդված՝ «Արամ Խաչատրյան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Արամ Խաչատրյան» հոդվածը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 70-ամյակին: Տպագրվել է «Բուլղարական երաժշտություն» ամսագրում՝ Բուլղարիայի կոմպոզիտորների միության անունից: Խոսվում է կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության մասին, ընդգծվում է նրա հասարակական գործունեության քաղաքական նշանակությունը, ինչպես նաև Բուլղարիայում մեծ հաջողությամբ կատարվող նրա ստեղծագործությունների մասին: Խոսվում է նաև Ա.Խաչատրյանին «Կիրիլ և Մեֆոդի» շքանշանով պարգևատրելու մասին: Տեքստը բուլղարերեն է: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ ամսագրից Նվիրատու՝  Մոսկվայի արտասահմանյան գրականության գրադարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սոֆիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  6 հունիսի, 1973թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1695 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1270