Հոդված՝ «Արամ Խաչատրյան. Երաժշտությունը-դա սրտի գործ է» «Ровесник» ամսագրում

Հոդված՝ «Արամ Խաչատրյան. Երաժշտությունը-դա սրտի գործ է» «Ровесник» ամսագրում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հեղինակը հարցազրույցում մեջբերում է անում անգլիական «Observer» թերթից. «Նա ոչ միայն սովետական կոմպոզիտոր է, այլ նա ողջ աշխարհին է պատկանում»: Անգլիացիները յուրահատուկ ձևով են զգացել Ա.Խաչատրյանի երաժշտությունը, անգամ 1940թ-ին, երբ գերմանացիները ռմբակոծել են Լոնդոնը, իսկ այդ պահին համերգասրահում առաջին անգամ կատարվել է Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը, մարդիկ լուռ լսել են և հավատացել, որ բարությունը կհաղթանակի: Կոմպոզիտորը նշել է, որ արտասահմանում շատ երիտասարդ կոմպոզիտորներ են դիմել իրեն կոնսուլտացիայի համար, այդպես է ծանոթացել նաև ճապոնացի Նոբուո Թերահարայի հետ, այնուհետև նրան հրավիրել Մոսկվա՝ իր դասարանում սովորելու: Հոդվածում զետեղված են Ա.Խաչատրյանի լուսանկարները: Տեքստը՝ ռուսերեն: Հեղինակ՝  Մ.Ազատին Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Գոհար Հարությունյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1977թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  5223 Բաժնեհաշվառանիշ՝  ՏԳ-3604