Հոդված՝ «Արամ Խաչատրյանի անունով» «Հայրենիքի ձայն» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Հայրենիքի ձայն» թերթում, որտեղ խոսվում է այն հսկայական հաջողության մասին, որը Ա.Խաչատրյանը ունեցել է Միացյալ Նահանգներում, նրա հեղինակային համերգների մասին, որոնք տեղի են ունեցել հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո, ինչպես նաև Հայկական բարեգործական ընկերության կողմից կոմպոզիտորի պատվին կազմակերպված հիանալի ընդունելության մասին, որին ներկա են եղել հայտնի երգիչներ ու երաժիշտներ: Տեքստը՝ հայերեն: Հատուկ նշվում է, որ ընդունելության ժամանակ Հայկական բարեգործական ընկերության նախագահ Ալեք Մանուկյանն ասել է, որ ընկերությունը Ա.Խաչատրյանի անվան մրցույթ է հիմնել (մրցանակը՝ $ 1500): Խոսվում է նաև, որ ամերիկացի թղթակից Լևոն Քեշիշյանը «Հայրենիքի ձայն» թերթին կոչ է անում, որ հետագայում սփյուռքահայ տարբեր գաղթօջախներից հավաքել Ա.Խաչատրյանի մասին նյութեր (ձայնասկավառակներ, մագնիտոֆոնային ժապավեններ, կտրտուկներ տարբեր թերթերից, լուսանկարներ և այլն) և հետագայում՝ Երևանում հիմնադրվելիք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին հանձնելու համար: Տեքստը՝ հայերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից, պատճեն Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  9 մայիսի, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1825 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1950