Հոդված՝ «Արամ Խաչատրյանի երաժշտության հարստությունը» «Նոր աշխարհ» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Նոր աշխարհ» թերթում, որտեղ խոսվում է Վաշինգտոնում, Նյու Յորքում, Հարթֆորդում, Չիկագոյում, Ինդիանապոլիսում սպասվող Խաչատրյանի հեղինակային համերգների մասին, որոնց ընթացքում կոմպոզիտորը ղեկավարելու էր Ամերիկայի ազգային սիմֆոնիկ նվագախմբերը: Խոսվում է նաև նվագախմբի մենակատարների, համերգների, ինչպես նաև Արամ Խաչատրյանի երաժշտության ժողովրդականության, հուզականության, բարձր տեխնիկայի և ազգային ծագման մասին, հատկապես, նշվում է «Գայանե» բալետից՝ «Սուսերով պարի» մասին: Զետեղված է նաև Արամ Խաչատրյանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Թանի լուսանկարը: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Վասիլի Մազուր Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից, պատճեն Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԱՄՆ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2 փետրվարի, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1745