Հոդված՝ «Արմինե Դիքիջյանը նյույորքցիների հետ միասին» «The Armenian Mirror spectator» թերթում

Հոդված՝ «Արմինե Դիքիջյանը նյույորքցիների հետ միասին» «The Armenian Mirror spectator» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «The Armenian Mirror spectator» թերթում, որտեղ նկարագրվում է Ա.Խաչատրյանի և նրա ընտանիքի պատվին կազմակերպված ընդունելությունը, որը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Գաուկյան սրահում: Զետեղված է ժամանած հյուրերի, պաշտոնատար անձանց ցուցակը, որոնց թվում էին ամերիկացի հայտնի դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկին, եպիսկոպոս Բ.Թորգոմը, ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանը և այլք: Ճաշկերույթի ժամանակ հնչել են մաղթանքներ՝ ի պատիվ կոմպոզիտորի, ինչպես նաև Ա.Խաչատրյանի պատասխան խոսքը, որում նա շնորհակալություն և երախտագիտություն է հայտնել իր ամերիկահայ ընկերներին: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Առանց հեղինակի Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից, պատճեն Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԱՄՆ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  10 փետրվարի, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1817