Հոդված՝ «Գայանե»-ի հաջողությունը «Коммунист» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում Կ.Ստանիսլավսկու և Վ.Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնի գլխավոր բալետմայստեր Ա.Չինչինաձեն գրում է Ա.Խաչատրյանի «Գայանե» սյուիտի նոր բեմադրման մասին, որի համար հիմք է ծառայել «Գայանե» բալետի երաժշտությունը: Այն հանդիսանում է ոչ թե հատված «Գայանե» բալետից, այլ մեկ գործողությունից բաղկացած ավարտուն բալետ: Նա նշում է նաև բեմադրության ինքնատիպության, գլխավոր դերակատարների վարպետության և այն ​​հսկայական հաջողության մասին, որն ուղեկցել է ներկայացմանը Ճապոնիայում, Իտալիայում հյուրախաղերի ժամանակ, ինչպես նաև կիսվում է «Գայանե» բալետն ամբողջությամբ բեմադրելու իր ստեղծագործական պլաններով: Տեքստը՝ ռուսերեն: Հեղինակ՝  Ա. Չինչինաձե Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  10 հոկտեմբերի, 1974թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1896 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2048