Հոդված՝ «Դետրոյթը հիանալի ընդունելություն է ցույց տալիս Արամ Խաչատրյանին» «Հուշարար» թերթում (ԱՄՆ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Հուշարար» թերթում (ԱՄՆ), որտեղ խոսվում է Դետրոյթում կայացած Ա.Խաչատրյանի հեղինակային համերգների մեծ հաջողության մասին, որտեղ նա ղեկավարում էր Ինդիանապոլիսի սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաև նրա՝ Դետրոյթի տեսարժան վայրեր այցելելու, Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից իր պատվին կազմակերպված ընդունելության մասին: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Առանց հեղինակի Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԱՄՆ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մարտ, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1765