Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Հոդված
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաքվում հրատարակվող հայերեն «Կոմունիստ» թերթից կտրված է Ֆրիդա Շուշինսկու «Դիրիժորը, կոմպոզիտորը, երաժիշտը» հոդվածը՝ նվիրված հայ տաղանդաշատ երաժիշտ Ս. Օգանիզաշվիլու կյանքին ու գործունեությանը: Հոդվածի հետ թերթը զետեղել է նաև անվանի քամանչահարի լուսանկարը: Հոդվածագիրը շատ բարձր է գնահատում Օգանիզաշվիլուն՝ որպես քամանչահար, երաժշտագետ և մի ամբողջ սերունդ դաստիարակած վիրտուոզ երաժիշտ:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԲաքուՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1960-ական թթ.Չափս՝ 30.5*41.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/71
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-265