Հոդված՝ «Դռնապանի-Բարապանի-Շվեյցարի խոսքերը շատ բան են ասում» «Chicago Tribune» թերթում (ԱՄՆ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Chicago Tribune» թերթում (ԱՄՆ), որտեղ խոսվում է Արամ Խաչատրյանի հեղինակային համերգների մասին, որոնց ընթացքում նա ղեկավարել է Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաև ծրագրի այն փոփոխությունների մասին, որոնք կոմպոզիտորը կատարել է համերգի նախօրեին: Հատուկ ընդգծվում է հսկայական հաջողությունը, որն ուղեկցում էր սովետական երիտասարդ թավջութակահարուհի Կարինե Գեորգիանի ելույթներին, որը հանդես է եկել Ա.Խաչատրյանի Թավջութակի կոնցերտ-ռապսոդիայի կատարումով: Նշվում է, որ համերգասրահի դռնապանը հազիվ էր զսպում ներս մտնել ցանկացող մարդկանց հոծ բազմությանը: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Թոմաս Վիլիս Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԱՄՆ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  28 փետրվարի, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1778