Հոդված՝ «Երաժշտական մրցույթ Արամ Խաչատրյանի անունով» «Հայրենիքի ձայն» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Հայրենիքի ձայն» թերթում, որտեղ խոսվում է, որ Ա.Խաչատրյանի՝ Միացյալ Նահանգներում հեղինակային համերգներով շրջագայության ընթացքում, որոնք մեծ հաջողություն են ունեցել, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, հարգանքի տուրք մատուցելով կոմպոզիտորի տաղանդին, որոշել է հիմնել Ա.Խաչատրյանի անվան մրցույթ, որին կմասնակցեն ԱՄՆ-ում բնակվող հայ երիտասարդ երաժիշտներ: Խոսվում է նաև ժյուրիի ձևավորման մասին՝ հայտնի դաշնակահարուհի Մարո Աջեմյանի նախագահությամբ: Մրցույթը կազմակերպվելու է տարին երկու անգամ, իսկ նպատակը լինելու է ոչ միայն բացահայտել հայ երիտասարդ կատարողներին, այլ նաև դառնալ միջազգային խոշոր իրադարձություն: Տեքստը՝ հայերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից, պատճեն Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  8 հունվարի, 1969թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1825 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1949