Հոդված՝ «Երջանիկ է այն ժողովուրդը, որն ունի Արամ Խաչատրյան» «Երեկոյան Երևան» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում հեղինակը խոսում է Ա.Խաչատրյանի մասին՝ որպես մեր դարի մեծագույն երաժշտի, հռչակավոր դիրիժորի, որը հիանալի զգում է նվագախումբը, ինչպես նաև նշում է նրա հեղինակային համերգների հսկայական հաջողության մասին, որոնք կայացել են 1972թ-ի մարտի 25-ին և 26-ին: Զետեղված են Ա.Խաչատրյանի, թավջութակահարուհի Կարինե Գեորգիանի, դաշնակահար Նիկոլայ Պետրովի, ինչպես նաև Ա.Խաչատրյանը դիրիժորական վահանակի առջև լուսանկարները: Տեքստը՝ հայերեն: Հեղինակ՝  Էդգար Հովհաննիսյան Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1972թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1896 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2036