Հոդված՝ «Ընդունելություն Արամ Խաչատրյանի պատվին.Նրան ողջունում են հազարավոր մարդիկ» «The  Armenian Reporter» թերթում

Հոդված՝ «Ընդունելություն Արամ Խաչատրյանի պատվին.Նրան ողջունում են հազարավոր մարդիկ» «The Armenian Reporter» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «The Armenian Reporter» թերթում, որտեղ խոսվում է Ա.Խաչատրյանի պատվին կազմակերպված ընդունելության մասին Նյու Յորքի Գաուկյանի նոր դահլիճում: Կոմպոզիտորը Նյու Յորք էր ժամանել հեղինակային համերգներով՝ կնոջ և որդու հետ միասին: Ընդգծվում է, որ ընդունելությանը ներկա են գտնվել Նորին գերազանցություն արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը, Հայկական բարեգործական միության նախագահ Ալեք Մանուկյանը, որը հայտարարել է այս կազմակերպության կողմից սահմանված «Արամ Խաչատրյան» մրցանակի մասին, հայտնի ամերիկյան երաժիշտներ, դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկին, երգիչ Արա Բերբերյանը, Նյու Յորքի օպերային աստղ Քեյ Արմենը և ուրիշներ: Միջոցառման ժամանակ շատերն են արտահայտվել Ա.Խաչատրյանի մասին, իսկ կոմպոզիտորը հանդես է եկել պատասխան խոսքով: Զետեղված է Ա.Խաչատրյանի լուսանկարը Լ.Ստոկովսկու հետ: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Առանց հեղինակի Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  25 հունվարի, 1968թ. թերթ՝  2 թերթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1720