Հոդված՝ «Ընդունելություն Արամ Խաչատրյանի պատվին.Նր...
Հոդված՝ «Ընդունելություն Արամ Խաչատրյանի պատվին.Նրան ողջունում են հազարավոր մարդիկ» «The Armenian Reporter» թերթում
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածը տպագրվել է «The Armenian Reporter» թերթում, որտեղ խոսվում է Ա.Խաչատրյանի պատվին կազմակերպված ընդունելության մասին Նյու Յորքի Գաուկյանի նոր դահլիճում: Կոմպոզիտորը Նյու Յորք էր ժամանել հեղինակային համերգներով՝ կնոջ և որդու հետ միասին: Ընդգծվում է, որ ընդունելությանը ներկա են գտնվել Նորին գերազանցություն արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը, Հայկական բարեգործական միության նախագահ Ալեք Մանուկյանը, որը հայտարարել է այս կազմակերպության կողմից սահմանված «Արամ Խաչատրյան» մրցանակի մասին, հայտնի ամերիկյան երաժիշտներ, դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկին, երգիչ Արա Բերբերյանը, Նյու Յորքի օպերային աստղ Քեյ Արմենը և ուրիշներ: Միջոցառման ժամանակ շատերն են արտահայտվել Ա.Խաչատրյանի մասին, իսկ կոմպոզիտորը հանդես է եկել պատասխան խոսքով: Զետեղված է Ա.Խաչատրյանի լուսանկարը Լ.Ստոկովսկու հետ: Տեքստը՝ անգլերեն:
Հեղինակ՝ Առանց հեղինակիՆյութը՝ Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթիցՆվիրատու՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Նյու ՅորքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 25 հունվարի, 1968թ.թերթ՝ 2 թերթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1750
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-1720