Հոդված «Ինքնատիպ արվեստագետ» և հաղորդագրություն՝«Советское искусство» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը նվիրված է Ա.Խաչատրյանի ծննդյան 50-ամյակին, որտեղ հեղինակը խոսում է կոմպոզիտորի մասին, որպես մասշտաբային, հսկայական տեմպերամենտ ունեցող, կյանքի ընկալման հարցում շատ զգայուն արվեստագետի, նվագախմբային գույների նուրբ վարպետի մասին, ով վստահորեն հայտարարում է, որ իր ստեղծագործական «այրումը», մեծ յուրօրինակ տաղանդը ամբողջովին սպառված չէ, որ նա դեռ չի հասել իր ստեղծագործական գագաթնակետին և դեռ առջևում շատ ուրախալի հաղթանակներ կան: Հաղորդագրության մեջ ներկայացվում է Մոսկվայի Արվեստի աշխատողների կենտրոնական տանը Ա.Խաչատրյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ կայացած երեկոն: Բացման խոսքով հանդես է եկել Տ.խրեննիկովը՝ նշելով հոբելյարի մեծագույն վաստակները: Կոմպոզիտորին ջերմորեն ընդունել և շնորհավորել են շատ ստեղծագործական կազմակերպություններ: Պատասխան խոսքով հանդես է եկել Ա.Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով ողջույնների ու շնորհավորանքների համար, որից հետո կայացել է համերգ՝ կազմված կոմպոզիտորի ստեղծագործություններից: Հեղինակ՝  Դ. Շոստակովիչ Նյութը՝  Թուղթ, տպագիր, թերթից կտրտուկ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1953թ. 10 հունիսի Նվիրատու՝  Վ. Շարամբյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  944 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-519