Հոդված՝ «Լուսարձակող տաղանդ»  «Музыкальная жизнь» ամսագրում

Հոդված՝ «Լուսարձակող տաղանդ» «Музыкальная жизнь» ամսագրում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Музыкальная жизнь» ամսագրում, որը նվիրված է Դավիդ Օյստրախի ծննդյան 75-ամյակին: Տրված են սովետական կոմպոզիտորների ասույթները, որոնց թվում նաև Ա.Խաչատրյանի խոսքերը անվանի ջութակահարի մասին, որպես տաղանդավոր, հանճարեղ երաժշտի: Կոմպոզիտորը նշում է նրա էմոցիոնալ նվագի հսկայական ոգեշնչվածությունը, կատարման վիրտուոզ տեխնիկան: Կոմպոզիտորը հիշում է իր Ջութակի կոնցերտի ստեղծման պատմությունը, որը նվիրել է ջութակահարին, ինչպես նաև ջութակի համար գրված իր մյուս ստեղծագործությունների հիանալի կատարումները ջութակահարի կողմից: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Մոսքաղտեղեկանք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1703 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1396