Հոդված «Կոմպոզիտորների միջազգային խորհուրդ» և ՏԱՍՍ-ի հաղորդագրություն «Հայկական երաժշտությունը հնչում է Մարսելում»՝ «Կոմունիստ» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին հոդվածում խոսվում է Կոմպոզիտորների միջազգային խորհրդի նիստի, Հեղինակների և կոմպոզիտորների ընկերության միջազգային կոնֆերանսի մասին, որոնք կազմակերպվել էին Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության և Հայաստանի Կոմպոզիտորների միության կողմից: Խոսվում է տարբեր արվեստագետների ելույթների մասին, այդ թվում նաև՝ Էդվարդ Միրզոյանի: Նա պատմել է սովետական տարիներին հայկական երաժշտության զարգացման ուղիների մասին՝ ընդգծելով Ա.Խաչատրյանի ստեղծագործական գործունեության հսկայական դերը: ՏԱՍՍ-ի հաղորդագրության մեջ խոսվում է 1978թ-ին Մարսելում՝ ժամանակակից հայ երաժշտությանը նվիրված համերգի մեծ հաջողության մասին, որտեղ տեղի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Ա.Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան, Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Նյութը՝  Թուղթ, տպագիր, թերթից կտրտուկ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1948թ. 20 հունիսի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  939 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-500