Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Հոդված
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
«Խոսում է Երևանը» թերթի 1961թ. մայիսի 18-ի համարն է, որի առաջին էջում տպագրված են ռադիոհաղորդումների և հեռուստատեսության կոմիտեի ժողովրդական նվագարանների անսամբլի արտիստներ Հովհաննես Բադալյանի, Սողոմոն Սեյրանյանի, Լևոն Մադոյանի դիմանկարները և ՀՍՍՀ Գերագույն Սովետի նախագահության հրամանագիրը՝ նրանց ՀՍՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Նույն էջում տպագրված է նաև ռադիոհաղորդումների և հեռուստատեսության կոմիտեի նախագահի տեղակալ Ներսես Ղահրամանովի դիմանկարը, որին շնորհվել է արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1961թ.Լայնություն (սմ)՝ 20.4Բարձրություն (սմ)՝ 22.8Նվիրատու՝ Սերաֆիմա ՍեյրանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4100/72
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-79