Հոդված՝ «Նյու Յորքում կայացած համերգի մասին» և հաղորդագրություն՝ «Արամ Խաչատրյանը նվաճեց Ինդիանապոլիսը» «Հայրենիք» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Հայրենիք» թերթում, որտեղ խոսվում է Նյու Յորքում կայացած Արամ Խաչատրյանի հեղինակային համերգի մասին, որի ընթացքում կոմպոզիտորը ղեկավարել է Վաշինգտոնի ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Նշված են համերգին կատարված ստեղծագործությունների բնորոշ առանձնահատկությունները, ինչպես նաև նվագախմբի մենակատարների հիանալի կատարումները: Հաղորդագրության մեջ խոսվում է Ինդիանապոլիսում կայացած կոմպոզիտորի հեղինակային համերգների հսկայական հաջողության մասին, որտեղ նա ղեկավարել է Ինդիանապոլիսի սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաև Հայկական բարեգործական միության կողմից կազմակերպված ընդունելությունների, ճաշկերույթների մասին: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Հարոլդ Շոնբերգ Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բոստոն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  15 փետրվարի, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1755