Հոդված՝ «Նվագախումբը ղեկավարում է Ա. Խաչատրյանը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է Երևանի «Կոմունիստ» («Коммунист») թերթում, որտեղ խոսվում է Հայաստանում կայացած Արամ Խաչատրյանի հեղինակային համերգների մասին, որոնք կայացել են Երևանի ֆիլհարմոնիայի համերգային Մեծ դահլիճում: Ներածական խոսքով ելույթ է ունեցել արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Տիգրանովը՝ ողջունելով հռչակավոր կոմպոզիտորին: Նա հայտնում է, որ Ա.Խաչատրյանը ընտրվել է Հռոմի Սանտա-Չեչիլիա ակադեմիայի պատվավոր անդամ, ինչպես նաև Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր: Համերգի ընթացքում հնչել են Երկրորդ սիմֆոնիան, Ողջույնի նախերգանքը, Թավջութակի և նվագախմբի կոնցերտը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, թավջութակահար Սվյատոսլավ Կնուշևիցկու կատարմամբ: Զետեղված է Ա.Խաչատրյանի լուսանկարը՝ դիրիժորական վահանակի առջև: Նյութը՝  Տպագիր թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960թ. հուլիսի 11 թերթ՝  1 Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  504 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-249