Հոդված՝ «Նվիրվում է Արամ Խաչատրյանին» «Սովետական Հայաստան» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում խոսվում է Ա.Խաչատրյանի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի մասին, որը բացվել էր Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի ճեմասրահում, որը լայն գաղափար է տալիս կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական գործունեության, աշխարհի տարբեր երկրներում կայացած հյուրախաղերի, հայտնի գրողների, արտիստների, հասարակական գործիչների հետ հանդիպումների մասին: Զետեղված են նաև գրառում՝ «Հոբելյանական համերգ», որտեղ խոսվում է կոմպոզիտորի 70-ամյակին նվիրված համերգի մասին, որը հսկայական հաջողությամբ կայացել է Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում և լուսանկար՝ կոմպոզիտորը դիրիժորական վահանակի առջև: Ներկայացված են նաև համերգի ընթացքում հնչած ստեղծագործությունները և կատարողները: Տեքստը՝ հայերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  29 մարտի, 1973թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1896 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2038