Հոդված՝ «Ջութակահարուհի Անի Կաֆաֆյանը հաղթում է Արամ Խաչատրյան մրցույթում» («Հայկական թղթակից» թերթ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  "Հոդվածը պատմում է ջութակահարուհի Անի Կաֆաֆյանի մասին, ով հաղթել է Խաչատրյանի անվան մրցույթում 1969 թվականին Նյու Յորքի «Կարնեգի Հոլ» դահլիճում: Որպես հաղթող՝ Անի Կաֆաֆյանին շնորհվել է 1500 դոլար Հայկական Բարեգործական Համընդհանուր Միության կողմից, իսկ դաշնակահար Շահան Արծրունուն և սոպրանո Անի-Անժել Երվանյանին՝ 500 դոլար: Հոդվածում նաև նշվում է, որ մրցույթը կանցկացվի 2 տարին մեկ անգամ և կհաստատվի Հայկական Բարեգործական Համընդհանուր Միության կողմից՝ կոմպոզիտոր Խաչատրյանի պատվին, որն այցելել էր ԱՄՆ 1968 թվականին: Հոդվածի սկզբում զետեղված են մրցույթի հաղթողների դիմանկարները: Տեքստը անգլերեն է, կա նաև տեքստի ռուսերեն թարգմանությունը: " Էջ՝  1 Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969թ. Նվիրատու՝  Լ. Տեր-Մկրտչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  300 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-166