Հոդված՝ «Սպարտակ»՝ «Կոմունիստ» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում խոսվում է Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացման մասին՝ Բաքվի Մ.Ախունդովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացած հյուրախաղերի օրերին: Խոսվում է նաև բեմադրող խմբի բարձր վարպետության, գլխավոր դերակատարների՝ վաստակավոր արտիստ Վ.Խանամիրյանի (Սպարտակ), Ս.Մինասյանի (Էգինա), Ջ.Քալանթարյանի (Ֆրիգիա), Վ.Բորիսովի (Կրասս) մասին: Ներկայացման ընթացքում նվագախումբը ղեկավարել է Ա.Խաչատրյանը: Գնահատելով բալետը ամբողջովին հեղինակն անվանում է այն իր մասշտաբով հսկայական, փայլուն ներկայացում: Հոդվածը հայերեն է: Հեղինակ՝  Ամիրխանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962թ. 13 մայիսի թերթ՝  2 Նվիրատու՝  Ա. Միրզոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1429 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-758