Հոդված՝ «Վերնաշապիկի հայտնի կոճակը» «Time» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «Time» թերթում, որտեղ խոսվում է Ա.Խաչատրյանի հեղինակային համերգների մասին, որի ժամանակ նա ղեկավարել է Վաշինգտոնի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաև համերգների ծրագրերի, կատարված ստեղծագործությունների՝ Երկրորդ սիմֆոնիայի, Թավջութակի կոնցերտի և այլ ստեղծագործությունների մասին: Մեջբերվում են կոմպոզիտորի խոսքերը, որտեղ նա որոշակի դժգոհություն է հայտնում իր «Սուսերով պարի» ժողովրդականության հետ կապված՝ նշելով, որ նա ունի շատ ավելի տաղանդավոր գործեր, և սա միայն նրա վերնաշապիկի կոճակներից մեկն է: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Վալտեր Բեննետ Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից, պատճեն Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԱՄՆ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2 փետրվարի, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1793