Հոդված՝ «Վեցերորդ զգայարան» «Огонек» ամսագրում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում հեղինակը խոսում է Ա.Խաչատրյանի՝ որպես մեր ժամանակների ամենափայլուն կոմպոզիտորներից մեկի մասին: Հիացմունքով է գրում նրա երաժշտության, տաղանդի, ստեղծագործելու ծարավի (որպես կոմպոզիտորի վեցերորդ զգայարան) մասին: Գրում է նաև խաչատրյան-դիրիժորի, Խաչատրյան-մանկավարժի և նրա՝ երիտասարդների հետ աշխատելու սկզբունքների, Խաչատրյան-հասարակական գործչի, նրա նոր ստեղծագործական պլանների, հայտնի գրողների,երաժիշտների, արտիստների մասին գիրք գրելու կոմպոզիտորի մտահղացման մասին: Հոդվածի վերևում զետեղված է Ա.Խաչատրյանի լուսանկարը՝ նվագախումբը ղեկավարելիս: Հեղինակ՝  Օլգա Սախարովա Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ ամսագրից Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  26 հուլիսի, 1971թ. թերթ՝  2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1893 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2017