Հոդված՝ « Վիրտուալ քյամանչահարը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Հոդված Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը գրում է նշանավոր քյամանչահար Լևոն Կարախանի կյանքի ու բուն գործունեության մասին։ Պատմում է նրա մանկավարժական գործունեության և ստեղծած մեղեդիների մասին, թվագրվում դրանք՝ « Արևելյան ֆանտազիա», «Հայկական պար», «Թիֆլիսյան էսքիզներ» «Իրակլի II» ներկայացման համար գրած երաժշտությունը և այլն։ Գրում է նաև 1920-ական թվականների նրա հյուրախաղերի մասին ՍՍՀ, Գերմանիա, Լեհաստան, Բելգիա, Ֆրանսիա, Իրան։ Վերջում նշում է, որ չնայած Կարախանը վաստակել է իր հանգիստը, սակայն մինչև այժմ էլ հաճախ նրան կարելի է լսել Թբիլիսյան ռադիոյով, որտեղ նա ղեկավարում է ժող․ գործիքների անսամբլը։ Հոդվածում զետեղված է նաև Լ․Կարախանի լուսանկարը։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1961թ. Նվիրատու՝  Ջուլիետա և Ռուզաննա Կարախանյաններ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3088/51 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-13/25