Հոդվածներ՝ 1) «Մեր երաժշտագիտության հարցերից», 2) «Հայ երաժշտական մշակույթը «Советская музыка» ամսագրի լուսաբանությամբ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Տպագրված են 1955թ-ին, «Սովետական արվեստ» ամսագրում, №1: Առաջին հոդվածում խոսվում է հայ երաժշտագիտության որոշ խնդիրների մասին, մասնավորապես, ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններում ժողովրդական երաժշտության ավանդույթների հարստացման անհրաժեշտության մասին: Երկրորդ հոդվածում խոսվում է «Советская музыка» ամսագրի մասին, որը մեծ տեղ է հատկացնում բոլոր խորհրդային հանրապետությունների երաժշտական կյանքին: Չնայած հայ երաժշտագետները շատ քիչ են համագործակցում ամսագրի հետ, բայց այնտեղ պարբերաբար տպագրվում են հայ երաժշտական գործիչների, մասնավորապես, Ա.Խաչատրյանի հոդվածները, ինչպես նաև Ա.Խաչատրյանի մասին հոդվածներ, Խորհրդային հանրապետություններում և արտասահմանում նրա հեղինակային համերգների, միջազգային փառատոների մասին, որտեղ կատարվել են նրա ստեղծագործությունները, արտասահմանյան թերթերից և ամսագրերից հոդվածների թարգմանություններ կոմպոզիտորի մասին: Հեղինակ՝  1)Ա. Բարսամյան, Ել. Պիլինա, Մ. Հարությունյան 2)Սոֆյա Շահվերդյան Էջ՝  4 Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. հունվար Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  891 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-428