Հոդվածներ Ա. Խաչատրյանի «Երջանկություն» բալետի մասին «Բալետ «Երջանկություն» ընդհանուր խորագրի ներքո՝ «Կոմունիստ» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Խաչատրյանի «Երջանկություն» բալետը Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմադրությամբ առաջին անգամ ներկայացվել է Մոսկվայում՝ Սովետական Հայաստանի արվեստին նվիրված տասնօրյակի ժամանակ: Ավ.Իսահակյանի, Արուս Ոսկանյանի, Սուրեն Քոչարյանի, Ավետ Ավետիսյանի, Ն.Սաթյանի հոդվածներում խոսվում է ժողովրդական մեղեդիների բալետի արժանիքների, գլխավոր դերակատարների՝ Վոյնովա-Շիկանյանի, Շ.Վարոսյանի, Ս.Սարգսյանի, ինչպես նաև դիրիժոր Կ.Սարաջևի, բալետմայստեր Ի.Արբատովի, նկարիչ Ս.Ալաջալովի մասին: Հոդվածը հայերեն է: Հեղինակ՝  Ավ.Իսահակյան, Արուս Ոսկանյան, Սուրեն Քոչարյան, Ավետ Ավետիսյան, Ն. Սաթյան Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. 2 հոկտեմբերի թերթ՝  2 Նվիրատու՝  Շողիկ Վարոսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1296 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-657