Հոդվածներ Ա. Խաչատրյանի «Երջանկություն» բալետի մասին՝ «Сталинец» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Խաչատրյանի «Երջանկություն» բալետը Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմադրությամբ առաջին անգամ ներկայացվել է Մոսկվայում՝ Սովետական Հայաստանի արվեստին նվիրված տասնօրյակի ժամանակ: Ավ. Իսահակյանի և Ա. Արամյանի հոդվածներում խոսվում է բալետի արժանիքների, ակտուալ թեմատիկայի և կոմպոզիտորի բարձր վարպետության համադրության, լավատեսության մասին, ինչպես նաև դիրիժոր՝ Կ. Սարաջևի, բալետմայստեր՝ Ի. Արբատովի, նկարիչ Ս. Ալաջալովի, մենակատարներ՝ Վոյնովա-Շիկանյանի, Շ.Վարոսյանի, Ս.Սարգսյանի և այլոց մասին: Հեղինակ՝  Ավ.Իսահակյան, Ա.Արամյան Նյութը՝  Թուղթ, տպագիր, թերթից կտրտուկ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. 4 հոկտեմբերի Նվիրատու՝  Շողիկ Վարոսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1296 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-654