Հոդվածներ՝ «Արամ Խաչատուրյանի  «կենդանի հիշատակը» և «Խաչատուրյան-Ճօրճեսկու հարակցությունը» «Նոր կյանք» թերթում

Հոդվածներ՝ «Արամ Խաչատուրյանի «կենդանի հիշատակը» և «Խաչատուրյան-Ճօրճեսկու հարակցությունը» «Նոր կյանք» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին հոդվածում խոսվում է ռումինացի կոմպոզիտոր, Ա.Խաչատրյանի աշակերտ՝ Թեոդոր Գրիգորեուի գրքի մասին՝ նվիրված Ա.Խաչատրյանի հիշատակին: Հեղինակը խոսում է Ա.Խաչատրյանի ստեղծագործական գործունեության մասին, ինչպես նաև կիսվում իր հիշողություններով՝ մեծանուն հայ կոմպոզիտորի մասին: Երկրորդ հոդվածում խոսվում է «Դիրիժոր Ջորջե Ջորջեսկու-ժամանակակիցների վկայությունները» գրքի մասին, որտեղ տեղ են գտել արվեստի հայտնի գործիչների հիշողությունները ռումինացի դիրիժոր Ջորջե Ջորժեսկուի մասին, ինչպես նաև նյութեր, որոնք պատմում են Ջորջեսկուի և Խաչատրյանի ընկերության մասին։ Զետեղված են հատվածներ նամակներից և լուսանկարներ: Հեղինակ՝  Մ.Կարագաշյան, Ս.Սարգիս Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Թեոդոր Գրիգորեու Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  15 մայիսի, 1988թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բուխարեստ թերթ՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  2437 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2837