Հոդվածներ Արամ Խաչատրյանի մահվան կապակցությամբ «Լր...
Հոդվածներ Արամ Խաչատրյանի մահվան կապակցությամբ «Լրաբեր» թերթում
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Թերթում տպագրված է ՍՍՀՄ և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական կոմիտեների, Գերագույն խորհրդի նախագահությունների, Մինիստրների խորհրդի հաղորդագրությունները կոմպոզիտոր Ա.Խաչատրյանի մահվան մասին: Գ.Ադարյանի «Հայ մարդն՝ հանճար» վերնագրով հոդվածում խոսվում է 1973թ-ի սեպտեմբերին Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանում կայացած հեղինակի և կոմպոզիտորի հանդիպման, նրանց անկեղծ ու սրտաբաց զրույցի մասին: Խոսվում է նաև հայ ժողովրդի հռչակավոր կոմպոզիտորի անմահության մասին, ում գեղեցիկ երաժշտությունը, ոգեշնչված ժողովրդական մեղեդիներով, հավերժ կհնչի աշխարհի բոլոր մասերում: Թերթում տպագրված է նաև Ամերիկայում բնակվող նկարչուհի Վավա Խաչատրյանի ելույթը՝ կոմպոզիտորի 1968 թվականին ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում, որտեղ խոսվում է արտասահմանում բնակվող հայերի՝ համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորի հանդեպ ունեցած մեծ սիրո և հպարտության զգացման մասին: Թերթը հայերեն է:
Նյութը՝ Թուղթ, տպագիր, թերթից կտրտուկՍտեղծման/Արտադրման վայրը՝ Նյու-Յորք (ԱՄՆ)Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1978թ. 27 մայիսիՆվիրատու՝ Վ. ՇարամբյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
957
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-538