Հոդվածներ ընդհանուր խորագրով «Արամ Խաչատրյանի հոբելյանական հանդիպումները Հայաստանում»՝ «Կենսահաստատ երաժշտություն» և «Բազմաբեղուն ճանապարհ»՝ «Հայրենիքի ձայն» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածներում խոսվում է Հայաստանում Ա.Խաչատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված տոնակատարության և համերգների մասին, որոնք տեղի են ունեցել Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում դեկտեմբերի 25, 26-ին: Այդ համերգները ավելի մեծ ուժով են փոխանցել հռչակավոր արվեստագետի վարպետությունը, հայկական ժողովրդական մեղեդիները եվրոպականի հետ սինթեզելու նրա հմտությունը: Խոսվում է նաև Հայֆիլհարմոնիայի ճեմասրահում բացված ցուցահանդեսի և ալբոմի մասին, որը լույս է տեսել «Սովետական կոմպոզիտոր» հրատարակչության կողմից: Հեղինակ՝  Ցիցիլիա Բրուտյան, Ֆր.Մարության Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973թ. 26 դեկտեմբերի թերթ՝  2 Նվիրատու՝  Աղազադյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1076 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-555