Հոդվածներ ընդհանուր խորագրով՝ «Մեր ժամանակի հռչակավոր կոմպոզիտորը»՝ «Սովետական Հայաստան» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում հայտնվում է, որ Ա.Խաչատրյանի հոգեհանգիստը կայացել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, իսկ հուղարկավորությունը՝ Կոմիտասի անվան պանթեոնում: Զետեղված են նաև Տ.Խրեննիկովի, Վ.Կուխարսկու, Ա.Պետրովի, Վիկտոր Համբարձումյանի, Օ.Թաքթաքիշվիլու, Լ.Կոգանի, Նոբուա Թերահարայի (Ճապոնիա) և այլ հայտնի մարդկանց խոսքերը, որոնցում նշվում է 20-րդ դարի երաժշտական արվեստում Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության հսկայական նշանակության մասին: Թերթը հայերեն է: Նյութը՝  Թուղթ, տպագիր, թերթից կտրտուկ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. 7 մայիսի թերթ՝  2 Նվիրատու՝  Վ. Շարամբյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  951 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-528