Հոմերոսի Ոդիսական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հոմերոսի Ոդիսական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հոմերոս. Հոմերոսի Ոդիսական. Հատոր Ա. Թարգմանեաց ի հելլենականէ Հ. Եղիա Վ. Թոմաճան ի Մխիթարեան ուխտէն. - Ի Վենետիկ, 1848, ի տպարանի Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ մուգ դարչնագույն, վրան մանր սև բծերով, երիզված են ոսկեգույն մանր նախշերով ուղղանկյուն շրջանակներով: Կռնակը դարչնագույն կաշվից է, վերևի մասում սոսնձված է կապույտ ուղղանկյունաձև մաշկալաթե կտոր, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Թերթերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները գունազարդ ամուր թղթից են՝ մոխրագույն, բալագույն ու դեղին կլորավուն նախշերով: Առաջին կազմերեսին հաջորդող ճակատանկարի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Որոշ էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Կազմը և կռնակը խունացած են, եզրերը՝ թեթև մաշված, էջերին կան կեղտաբծեր: Հեղինակ՝  Հոմերոս Էջ՝  /8/, 380 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1848 Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  15,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/797-1