Հովսեփ կաթողիկոս Արղության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Յովսէփ կաթողիկոս Արղութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լէօ. Յովսէփ կաթողիկոս Արղութեան. Չորս պատկերով. - Թիֆլիս, 1902, Տ. Մ. Ռօտինեանցի: Շապիկը աղյուսագույն` մատնեքավոր մակերեսով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Կռնակը նոր է՝ բաց վարդագույն թղթից, վրան սոսնձված է հին կռնակի հիմնական հատվածը՝ գրքի վերնագրով: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, էջ 1-ի վերևի և վերջին էջ 228-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Գրքում կա 4 սև-սպիտակ նկար՝ կայսրուհի Եկատերինա II-ի, իշխան Գ. Պոտյոմկինի, կոմս Հովհաննես Լազարյանի և Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Լեո Էջ՝  IV, 228, 4 թ. նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  11,2 Երկարություն (սմ)՝  16,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/43